«Ջերմուկ Աշխարհ» առողջարանը գտնվում է Ջերմուկ քաղաքի գեղատեսիլ անկյուններից մեկում: Հին ժամանակներից ի վեր քաղաքը հայտնի է որպես  առողջարանային բարձր-լեռնային հանգստավայր: 1970թ. ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի որոշմամբ Ջերմուկը դասվեց համամիութենական առողջարանային քաղաքների շարքին, իսկ «Ջերմուկ» հանքային ջուրը հայտնի ապրանքանիշ դարձավ ամբողջ աշխարհում և վայելում է իր համբավն առայսօր:

«Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրը կառուցվել է 1976 թ.: Տարիների և պատմական իրադարձությունների մեջ պահպանելով բարի ավանդույթները՝ այն շարունակել է աշխատել նաև մասնավորեցումից հետո: 2017 թվականին վերակառուցումից և կապիտալ վերանորոգումից հետո առողջարանը վերսկսել է իր աշխատանքը: Այստեղ առաջնակարգ բուժման և հանգստի երաշխիքն են բարձր որակավորում ունեցող անձնակազմը և աշխատակիցների երկարամյա փորձը: Առողջարանը հարմար է ինչպես երեխաների հետ ընտանեկան հանգստի համար, այնպես էլ նրանց համար, ովքեր ցանկանում են պարզապես հանգստանալ՝ առողջությունն առավելագույնս վերականգնելով:

Մեր պատմությունը

«Ջերմուկ Աշխարհ» Առողջարանային համալիրը հիմնադվել է 1976թ.: Աշխատանքային ահռելի փորձը և մասնագիտացված անձնակազմը հանդիսանում են ձեր բուժման և հանգստի որակյալ կազմակերպման երաշխիքը: Այստեղ բուժման արդյունավետությունը պայմանավորված է կոմպլեքս միջոցառումների կիրառմամբ.

  • Հանքային ջրի ներքին և արտաքին օգտագործում
  • Ֆիզիոթերապիա
  • Դիետոթերապիա
  • Կլիմատոթերապիա

 

Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան հատվածում, Արփա գետի վերին հոսանքում, մայրաքաղաքից 173կմ հեռավորության վրա: Այն բարձրավանդակը, որի վրա տեղակայված է Ջերմուկ քաղաքը, երեք կողմից շրջապատված է Սյունաց լեռներով, ալպիական բուսականությամբ, 2500-3000մ բարձրություն ունեցող անտառներով: Արփա գետը հոսում է քաղաքի միջով՝ այն բաժանելով երկու մասի:

Դարեր շարունակ Ջերմուկը եղել և մնում է առաջնակարգ ջրաբուժիչ և կլիմատոթերապևտիկ կենտրոն, որի մասին հիշատակություններ կան Ք. Ա. 1-ին դարում: Առաջին գիտահետազոտական խումբը Ջերմուկ է ուղարկվել 1925թ.՝ ուսումնասիրելու հանքային ջրի բուժական հատկությունները: Եզրակացությունը մեկն էր. հանքային ջրի հիման վրա հիմնել  առողջարանային քաղաք:

Օդը Ջերմուկում կատարյալ մաքուր է, փոշուց զուրկ և համեմված ծաղիկների բույրով:

Կլիման տիպիկ լեռնային է, ամռանը զով է, ձմեռը երկար է  և ձյունառատ:Մթնոլորտային տեղումների քանակը տարվա կտրվածքով կազմում  է 8000մմ, մթնոլորտային ճնշումը հասնում է 600մմ-ի, տարվա արևոտ օրերի  ժամաքանակը 2400 ժամ է, իսկ տարվա անձրևոտ օրերը 9-20 են: Քամու ուղղվածությունը հիմնականում հյուսիս-արևելյան է , որն ամռանը փոխվում է դեպի հարավ-արևելք: Քամու տարեկան միջին արագությունը 2մ/վ է: Մառախլապատ օրերը հազվադեպ են՝ 4-6 օր:

Առողջարանի հիմնական բուժական գործոնը բարձրորակ հանքային ջուրն է, որն ընդունելի է և ներքին, և արտաքին կիրառման համար: Ջերմուկի հանքային ջրերը պատկանում են կազմությամբ բարդ տեսակի: Ջուրը տաք է, պարունակում է ածխաթթու գազ, ածխաջրածին, սուլֆատ,քլոր, նատրիում, կալիում, կալցմիում, ֆտոր, բրոմ, մագնեզիում: